Ժպտում ենք ու անցնում առաջ. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյանը 2 տարի 7 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո լուսանկար է հրապարակել որդիների հետ ու գրել.

«Ժպտում ենք ու անցնում առաջ»։

Հիշեցնենք, որ Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվեց 10 մլն դրամ գրավով, Ասլանյանն ազատ արձակվեց հուլիսի 16-ին։

«Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է»,-ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա՝ նշելով, որ դրա, ինչպես նաև անելիքների մասին կխոսի ավելի ուշ։