Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը աջակցել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսի վավերացումը։
«Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը: Յուրաքանչյուր նոր երկրի անդամակցումը մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և վերջ է դնում ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը», - X-ի իր միկրոբլոգում գրել է նա: