«Ժողովուրդ». ՔԿ-ն ժամանակ, ռեսուրս է ծախսում,...

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ հենց Կոմիտեն ունի խնդիր՝ ժամանակ, ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են: «Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են»,- ասել է Հ. Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, մինչ օրս բազմաթիվ դեպքեր է ներկայացրել, երբ նույն խնդրի՝ պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետը սպառված լինելու պատճառով աղմկահարույց շատ քրգործեր պարզապես կարճվել են:

ՀՔԾ-ն բացահայտել էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի չարաշահումները, բայց նույն՝ ժամակետի անցնելու պատճառով գործը կարճվեց: Իրավապահները նույն խնդրին բախվեցին նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ հարուցված քրեական գործի դեպքում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: