«Ժողովուրդ»թերէը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու: Ավելին, մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետեւանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից եւ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, եւ առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում