«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լուրեր հասան այն մասին, որ «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությունից հետո, իրավական մի շարք գործընթացներին զուգահեռ, մեկ այլ գերատեսչությունում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ստուգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի ունեցած կապն այդ ընկերության հետ:
Ըստ նույն լուրերի՝ որևէ փաստ չի հայտնաբերվել: «Ժողովուրդն» այս առիթով հարցում է ուղարկել ՀՀ ՊԵԿ, որի պատասխանը դեռ չի ստացել»:
Մանրամասն՝ թերթի այսօր համարում:



