«Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորների հետ փա...

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երեւանի քաղաքապետարան՝ Հայկ Մարությանի հետ հանդիպման։

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները։ Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժա­մանակահատվածում անհանգստացնում են երեւանցիներին։ Բայց երբ քննադատական որեւէ խոսք կամ դժգոհություն է հնչել, քաղաքապետ Հայկ Մարությանը չի ընդունել դրանք՝ հավաստիացնելով, որ այն օպերատիվությամբ եւ արդյունավետությամբ, որ աշխատում է քաղաքապետարանը, ուղղակի անպատկերացնելի է, եւ սրանից ավել անհնար է ներկայիս օրենսդրության պայմաններում։ 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ հանդիպմանը ներկա է գտնվել պատգամավորներից Մերի Գալստյանը, որը մեզ հետ զրույցում հայտարա­րեց. «Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարե­լի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։