Ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիր...

Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող,
շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի
շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացնում ՀՀ ՊՆ-ն։

Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր
Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1989 թ. ծնված  պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։