«Ժամանակ».Նոր մարտավարություն. Աբովյանի քաղաք...

«Ժամանակ» թերթը գրում է․ «Վերջերս հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ Գուլյանը ՔՊ-ի, այսինքն՝ իշխանության թեկնածուն է:

Բայց հետաքրքիրն այն է, որ ԵԿՄ նախագահ և ՔՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մտադիր է պաշտպանել Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի թեկնածությունը: Սա հետաքրքիր մարտավարություն է, քանի որ թեկնածուներից ով էլ հաղթի, կստացվի որ ՔՊ-ն է հաղթել»: