Ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը ե...

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ նոր ստացման դիմում ներկայացնել նաև առցանց՝ MiD (բջջային էլեկտրոնային ստորագրություն) օգտագործելով։ Թղթային դիմում ներկայացնելու հնարավորություն մնում է այն քաղաքացիների համար, ովքեր չունեն MiD։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Դուք կարող եք շարունակել օգտագործել ձեր ժամանակավոր պաշտպանության վկայականը, որի վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդը։

«Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։
 
Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։
 
Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը»,- ասված է հաղորդագրությունում։