«Ժամանակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսի...

«Ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը, ինչպես գրում է թերթը, խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ:

Թերթի տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: