«Ժամանակ». Պարեկների դասընթացներ. Քննությունը...

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ոստիկանության ուսումնական հաստատությունում՝ Ոստիկանության ակադեմիայում, կսկսվեն պարեկների նախնական մասնագիտական կրթության դասընթացներ: Միայն այդ դասընթացները անցած և քննությունները հաջողությամբ հանձնած անձինք կնշանակվեն պարեկներ:

Ինչպես արդեն նշել էինք, Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների միավորման արդյունքում ստեղծվելու է Պարեկային ոստիկանություն: Բայց դա չի նշանակում, որ այդ երկու ծառայությունների աշխատակիցները ինքնաբերաբար դառնալու են Պարեկային ոստիկանության աշխատակիցներ, նրանք դեռ պետք է անցնեն դասընթաց և հանձնեն քննություն: Իսկ չհանձնողներին՝ բարի ճանապարհ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: