«Ժամանակ». Խոզաբուծարանի դեմ կազ­մակերպվող բո...

«Ժամանակը» գրում է․

Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազ­մակերպվող բողոքի ակցիա­ների հետևում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզ­պետ Գարիկ Սարգսյանի ազգականն է և գործում է նրա հովանավորությամբ: 

Հակոբյանն ինքն է բոլոր նորմա­տիվները խախտելով 70 տա­րուց ավելի գոյություն ունե­ցող ֆերմայի շրջակայքի հո­ղերը վաճառել:

Հիմա էլ ու­զում է զավթել 4,5 հա տա­րածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում էլ է արել: Հակոբյանին թվում է, թե ճա­նապարհ փակելով իրեն կհաջողվի սեփականության ապօրինի վերաբաշխում իրականացնել։