«Ժամանակ». Հանցավոր համակարգի համար պատասխանա...

Հասարակական շրջանակ­ներ, կազմակերպություններ, հանրային տարբեր շերտեր ավելի ու ավելի հաճախ են խո­սում Հայաստանում իշխած հա­մակարգին քաղաքական գնա­հատական տալու անհրաժեշ­տության մասին, հատկապես այն ներքաղաքական զարգա­ցումների համատեքստում, որ տեղ նոր իշխանության, այսպես ասած, գլխավոր դիմակայող ու­ժը ոչ թե նոր ընդդիմությունն է, այլ նախկին համակարգը։ Հեղափոխությունից հետո քաղա­քական գնահատականի անհ­րաժեշտությունն իրապես առ­կա է, հաշվի առնելով այն, որ առկա է նախորդ համակարգի ուղղակի հանցավոր բնույթի վերաբերյալ հանրային գերիշխող կարծիք։ 

Մյուս կողմից, սա­կայն, արդյո՞ք քաղաքական գնահատականն այստեղ լու­ծում է հարցը։ Քաղաքական գնահատականն ինքնին կարող է հնչել, սակայն պետք է հաս­կանալ, թե ինչ իրավական կամ բարոյական հետեւանք պետք է ունենա այն։ Իսկ այստեղ ար­դեն խնդիրը բարդանում է, որովհետեւ առաջանում է այդ հետեւանքի համար անհրա­ժեշտ կոնկրետության հարց՝ նախկին համակարգ ասվածը սահմանելու համար, դրանում եղած բոլոր դետալները գնահատելու համար։ 

Ինչ սկզբունք­ներով է սահմանազատվելու նախկին համակարգի ոչ միայն շրջանակը, այլ նաեւ դրանում եղածների պատասխանատ­վության աստիճանն ու առաջնայնությունը։ Օրինակ՝ ընտրակեղծարարության մասնակցած ուսուցիչը նախկին համակարգի «զո՞հ» է, թե՞ պատասխանա­տու։ Իսկ այդ հարցին պատաս­խանելն այդքան էլ հեշտ չէ, որովհետեւ փորձենք հասկա­նալ՝ ի՞նչ կլիներ, եթե ամեն ու­սուցիչ իր տեղում դիմադրեր։ Եվ այդպիսի «ուսուցիչները», ամե­նատարբեր բնագավառներում, իսկապես շատ են։ 

Մյուս կող­մից քաղաքական գնահատա­կան տալ լոկ մի քանի բարձ­րաստիճան անձանց, կնշանա­կի զբաղվել ինքնախաբեու­թյամբ։ Ըստ այդմ, մենք կանգ­նած ենք բավականին լուրջ խնդրի առաջ՝ ո՞րն է մեխանիզ­մը, Հայաստանում առկա է մե­խանիզմների վերաբերյալ լուրջ ճգնաժամ։ Կա համընդհանուր հռետորաբանություն այս կամ այն բանն անել-չանելու վերա­բերյալ, բայց կա այդ անելու եւ չանելու շատ հստակ մեխա­նիզմների ճգնաժամ՝ չի ներկա­յացվում որեւէ հստակ մեխա­նիզմ, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհային քար­տեզ, գնահատման չափանիշ­ներ, սանդղակ եւ այլն։ Դա չի ներկայացնում թե՛ իշխանու­թյունը, թե՛ այլ սեգմենտները, որոնք դժգոհում են, որ իշխա­նությունը չի ներկայացնում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։