Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վայրէջք է կատարել Լոնդոնում, հայտնում է Sky News-ը։
Նա հանդիպում կունենա «Եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում են Զելենսկու հետ քննարկել Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև եռօրյա բանակցությունների արդյունքները, որտեղ Կիևը պաշտպանել է իր դիրքորոշումը պատերազմի ավարտի ամերիկյան ծրագրի վերաբերյալ։



