Զելենսկին պետք է հաղթի նախագահ Պուտինին: Ես ա...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»:

«Այժմ ուզում եմ խոսքը տալ Ուկրաինայի նախագահին, որը որքան համարձակ է, այնքան էլ վճռական։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել է Բայդենը։

Նա արագ ուղղել է իրեն. «Նախագահ Պուտի՞ն: Զելենսկին պետք է հաղթի նախագահ Պուտինին: Ես այնքան կենտրոնացած եմ նախագահ Պուտինին հաղթելու վրա»:

«Ես ավելի լավն եմ»,- կատակել է Բայդենի կողքին կանգնած Զելենսկին:

«Շատ ավելի լավն եք», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։