Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է քննարկել Թրամփի խաղաղության ծրագիրը, սակայն Ուկրաինան «չի զիջի Դոնբասը և Ղրիմը Ռուսաստանին»։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է խոսել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով բազմիցս հայտարարել է, որ կարող է շատ արագ հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի․
«Եթե նա կոնկրետ խաղաղության ծրագիր ունի, կարող է կիսվել ինձ հետ: Այո, մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը, եթե Դոնբասը և Ղրիմը տանք Ռուսաստանին։ Իմ կարծիքով՝ մեր երկիրը պատրաստ չէ նման խաղաղության ծրագրին։ Դա խաղաղության ծրագիր չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։