Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման...

Վլադիմիր Զելենսկին «ոչ» է ասել բոլոր սկզբունքներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվագծել էր Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ Թրամփը բարձրացրեց այս հարցերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Զելենսկին ներկա էր իր եվրոպացի հովանավորների հետ միասին, նա հստակ նշեց, բոլորի համար պարզ էր, որ կան մի քանի սկզբունքներ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, պետք է ընդունվեն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը, այդ թվում՝ տարածքային հարցերի քննարկումը։ Եվ Զելենսկին «ոչ» է ասել ամեն ինչին», – ընդգծել է նախարարը։