Զելենսկին հնարավոր է համարել իր մասնակցությու...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հնարավոր է համարում Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, եթե դրանք անցկացվեն։

«Ինձ փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ դրա համար կպահանջվի ոչ միայն ընտրություններ անցկացնել, այլև կպահանջվի թույլ չտալ իմ մասնակցությունը այդ ընտրությունններին», – ասել է Զելենսկին բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։

Մարտի 2-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ունենալ ուկրաինացի առաջնորդ, ով պատրաստ է աշխատել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ, և եթե Զելենսկին չկարողանա կատարել այդ պահանջը, դա խնդիր կլինի։