Զելենսկին հայտնել Է Հունգարիայի նոր ղեկավարի...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մտադիր է Հունգարիայի նոր քաղաքական ղեկավարության հետ քննարկել ուկրաինական կողմից առգրավված գումարները վերադարձնելու հարցը:

Եդինիյե Նովոստի հեռուստամարաթոնին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ խոսքը վերաբերում է ուկրաինացի ինկասատորների կողմից տեղափոխվող միջոցներին, որոնք, ըստ նրա, բռնագրավվել են Հունգարիայի իշխանությունների կողմից՝ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք։

Զելենսկին պնդում է, որ այդ գումարները պատկանում են Ուկրաինային և պետք է վերադարձվեն, իսկ Բուդապեշտի գործողությունները նա անվանել է անօրինական։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիայում բերման էին ենթարկվել ուկրաինացի ինկասատորներ և առգրավվել էր խոշոր չափի արտարժույթ։ Ավելի ուշ միջադեպի մասնակիցների մի մասին ազատ էին արձակել, սակայն երկրում ընդունվել էին միջոցներ, որոնք թույլ են տալիս առգրավել տեղափոխվող կանխիկ դրամն ու արժույթը։

Բուդապեշտում տեղի ունեցածը կապվում է երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության և փոխադարձ քաղաքական ու տնտեսական տարաձայնությունների հետ։