Փաշինյանի իշխանության կցորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել է, որ ինքը դառնալու է կոշտ ընդդիմություն, եթե իշխանությունները Ռուսաստանի միջնորդությամբ որևէ փաստաթուղթ ստորագրեն․ «Մենք դեմ ենք եռակողմ` Հայաստան - Ռուսաստան - Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանը, և եթե այս իշխանություննները գնան նման քայլի, մենք կդառնանք կոշտ ընդդիմություն, շատ ավելի կոշտ ընդդիմություն, քան խորհրդարանում եղած ընդդիմությունը»-ասել է նա։
Իհարկե դժվար է պատկերացնել, որ իշխանություններն այս հակառուսական ալիքից հետո Մոսկվայի «քավորություն» ընդունեն, բայց անգամ այդ պարագայում Արամ Սարգսյանի տեղը իշխանական համակարգում չի փոխվելու, միակ փոփոխությունը կլինի այն, որ Զավենիչի կոշտության պատճառով Փաշինյանի իշխանությունը ամենայն հավանականությամբ պրակտոլոգի դիմելու կարիք կունենա։



