Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրվում է արձակուրդ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին
տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 18-24-ը ներառյալ»: