Ազգային Ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեց թե, մասնավորապես, ո՞ր երկրներ են այցեր նախատեսվում, և արդյոք պահանջվող գումարը փոքր-ինչ շատ չէ, ինչին պատասխան Սինանյանը նշեց.« Գործուղումների թիվը շատ չէ, պատճառաբանված են: Մի շարք ծրագրեր կան, բայց դժվար է ասել՝ չնախատեսված ինչ այցեր կլինեն: Պարզվում է, օրինակ՝ հայահոծ համայնքում 100-ամյակ է ու պետք է պետական ներկայացուցչություն լինի: Ուր չենք այցելելու, երևի ավելի հեշտ կլինի ասել: Չենք այցելելու Անտարկտիդա, չենք այցելելու երևի Կենտրոնական Աֆրիկայի տարածքների մեծամասնությունը, երևի Հարավային Աֆրիկա էլ, բացի դրանից էլ համարյա ամեն տեղ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, մեր Սփյուռքը սփռված է աշխարհով մեկ: Դժվար է ասել, թե այդ 80-ը որտեղ են լինելու: Փորձում ենք պարզապես բավական բյուջե ունենալ, որ հետո տարվա կեսին էլի չգնանք գումար խնդրենք պետությունից»:



