Զախարովան Ուկրաինայում ՆԱՏՕ զորքերի հայտնվելո...

Ուկրաինայում ՆԱՏՕ զորքերի հայտնվելը կնշանակի դաշինքի ներգրավում Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի աղետալի հետեւանքների ողջ աշխարհի համար։

Նրա խոսքով՝ Լեհաստանում վերջերս բացված հակահրթիռային պաշտպանության ամերիկյան կայանը մտել է առաջնահերթ թիրախների մեջ Ռուսաստանի բանակի կողմից պոտենցիալ խոցման համար։