Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 17-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, կկայանան Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ, որը Մոսկվայում կգտնվի որպես իր երկրի պաշտոնական պատվիրակության ղեկավար՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է ԱԳ նախարարության էջերում։



