Ըստ Անահիտ Ավանեսյանի, իր դեմ դատական հայցերը...

Ես լավ նախարար եմ, հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Դիտարկմանը՝ նրա դեմ հերթական հայցն է ներկայացվել, այս անգամ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, Ավանեսյանն ասաց, որ չի մեկնաբանում:

«Մարդն օգտվել է իր դատարան դիմելու իրավունքից, դիմել է: Հիմա Կենտրոնն ունի նոր տնօրենի ԺՊ: Կարծում եմ՝ նա շուտով հայցը հետ կվերցնի»,- նշեց նա: