Ընտրություններին ընդդիմության մի դաշինքով մաս...

Քաղաքական դաշտում կան առաջարկներ, որ ամբողջ ընդդիմությունը պետք է մասնակցի մի դաշինքով, որը նաև տարբեր հարցումներով մարդկանց մոտ շատ լավ ընկալում է գտնում: Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այս գաղափարին ընդհանուր առմամբ դեմ չենք, բայց նաև հասկանում ենք, որ ըստ էության դա այս պահին անհնար է: Նախ արդեն մի քանի ուժեր հայտարարել են այդ մասին, որ մեկ դաշինքով չեն գնալու և երկրորդը՝ արդյունավետության տեսանկյունից այնպես չի, որ դա 100% ճիշտ է, որովհետև ընդդիմության մեջ էլ տարբեր շերտեր կան, ընդդիմությունն էլ տարբերություններ ունեն միմյանց միջև, այսինքն նաև ժողովրդին հնարավորություն է տրվում հակաիշխանական հատվածին ընդդիմության մեջից ընտրել այն ուժին, որին ինքը հավանում է»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։