«Ընտրություններից հետո երկրում ճգնաժամը ոչ միայն չի լուծվել, այլև՝ սաստկացել է»,-նման կարծիք հայտնեց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը՝ հրավիրված կոնֆերանսի ժամանակ:
Միջազգային հարաբերություններում, ըստ Էլինար Վրդանյանի, ոչինչ չի կատարվում, բացի՝ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից, որի ընթացքից հիշվում է միայն Պուտինի հայատրարությունները, որ սպասվում է բարդ, ցավոտ, զգայուն լուծումները:
<<Սահմաններին խիստ անհանգիտ է՝ ունենք զոհ, վիրավոր, անհետ կորածներ։ Ալիևը Զանգեզուրը, Սևանը Երևանը հայտարարում է ադրբեջանական տարածքներ և խոստանում, որ իրենք անպայման գալու են։ ՀՀ իշխանությունների վախվորած արձագանքը, որը ավելի շատ նման էր չարձագանքելուն։ Երկում չկա որևէ օրակարգ և պետությունը մատնված է ինքնահոսի>>,-հավաստեց Էլինար Վարդանյանը:



