ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարեւոր էին, քանի որ ի վերջո մենք պետք է նախ ճանաչենք մեր հասարակությանը եւ ապա նաեւ՝ պետք է վերհիշենք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, կամ ինչպես բանախոսը նշեց՝ «վարպետ Մուկուչյանի» թվերը նկարելու արհեստը։ Բանախոսը կարծում է, որ դժվար թե որեւէ մեկը հավատա, որ իրոք գործող իշխանությունը հավաքել է այդ 53,92 տոկոս քվեն։ Բանախոս Ալավերդյանը տեղի ունեցածը որակում է որպես «լեգիտիմության նմանակում», նկատելով, որ Հայաստանն ունեցել է դեմոկրատիայի նմանակում, ինստիտուցիոնալիզմի նմանակում, սակայն «լեգիտիմության նմանակում» դեռ չէր ունեցել եւ ահա նաեւ ունեցանք «լեգիտիմության նմանակում կամ «լեգիտիմության իմիտացիա»։ Բանախոսի համար ողջունելի է թերեւս այն, որ ընտրողների մոտ կեսը գնացել է ընտրությունների, ինչը շատ կարեւոր է։ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ իրականում «իր սրտի վարչապետին» ընտրել է 400 հազարի կարգի մարդ, իսկ մնացածը արդեն բանակն է, վարչական ռեսուրսն է եւ այլն։
Հետընտրական մթնոլորտի եւ առնչվող այլ հարցերի հետ կապված Լարիսա Ալավերդյանի տեսակետներին առավել մանրամասն՝ կից տեսանյութում։



