Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհ...

Ընդդիմությունը մայիսի 17-ի առավոտից անհնազանդության ակցիաներ է իրականացրել  Երևանի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ. ժամը 11:30-ից «Դիմադրության» շարժման մասնակիցները դադարեցրել են անհնազանդության ակցիաները:

 ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց առջև դրված խնդիրն այս պահին լիարժեք կատարել են, ժամը 11:30-ից դադարեցնում են անհնազանդության ակցիաները: Նա հայտնել է, որ ժամը 19:00-ին հանրահավաք են հրավիրում Ֆրանսիայի հրապարակում:

ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում  բերման է ենթարկվել 286 քաղաքացի: