Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը չի մասնակցի աշխարհի...
Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը կորուստներ ունի աշխարհի առաջնությունից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշ, 2021թ-ի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն 67 կգ քաշային կարգի Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում՝ նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը:
Մեդալային գլխավոր հույսերից մեկը ԱԱ մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել:
Այդ քաշային կարգում նրան փոխարինողի անունը կհայտնենք շուտով: