Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները փոխադարձ...

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայանգրի ստորագրման առաջարկությունը։

Համաձայանագրով նախատեսվում է, որ Հայաստանի  և Ղազախստանի քաղաքացիները միմյանց պետությունների տարածքում մինչև 30 օր գտնվելու պարագայում ազատվում են ըստ գտնվելու վայրի գրանցվելու, հաշվառման կանգնելու պարտավորություններից։

Մինչև 30 օր ժամկետով գտնվելու դեպքում քաղաքացինեը ազատվում նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից։

Ըստ այդ համաձայնագրի՝  Հայաստանի և Ղազախտանի քաղաքացիները, անկախ բնակության վայրից,  իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետական տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։