Նոյեմբերի 9-ին ստորագրվեց Հայաստանի պատմության ամենախայտառակ փաստաթուղթը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:
«Ինքը ստորագրեց, «ինքն» եմ ասում, որովհետեւ անունը տալ չեմ ուզում: Իմ բառապաշարում կան բառեր իրեն բնութագրող, բայց այստեղ կանայք ու երեխեք կան: Դրանից հետո, երբ այդ փաստաթղթով Հայաստանը կանգնեց անդունդի դմաց, ամեն իրեն հարգող մարդ պետք է գոնե հրաժարվեր: Ի՞նչ արեց ինքը. Արեց այն, ինչ անում է 2,5 տարի՝ խաբեց: 2,5 տարի խաբում էր, պատերազմի ժամանակ խաբում էր, ստորագրելուց հետո էլ խաբում է, չի ասում, թե մեջը էլ ինչ կետեր կան: Սուտ կետեր է ավելացնում: Ինքը հային հայի դեմ է հանել, 2,5 տարի առաջ սեւ ու սպիտակով իրար դեմ հանեց: Խրամատում տղերքը կռվում էին, ինքը պատերազմի ժամանակ էլի հային հայի դեմ էր հանում: Էսօր իր աշխատասենյակի դեմը էկրան է տնկել, ինչ-որ լակոտ-լուկուտների ելույթներով ասում է՝ գալու ենք ղարաբաղցիներին Հայաստանից ռադ անենք: Ու էդ տականքներին հովանավորողը ինքն է: Ու հետո չասի, թե տեղյակ չեմ, ոչ ոք իշխանությունից չասի, թե տեղյակ չեն՝ ինչ են անում:
Էլ ի՞նչ արեց. մեղքը բարդեց բոլորի վրա, ինչպես արել է 2,5 տարի: Կովիդի համար ժողովուրդն է մեղավոր, տնտեսությունը վարի է գնում՝ ժողովուրդն է մեղավոր, հիմա էլ ուզում է ասի՝ զոհված տղերքը մեղավոր են, որ զոհվեցին, հա՞:
Հիմա էլ խաբում է իր ֆեյքերով, թե իմաստը ո՞րն է այստեղ հավաքվելու, մեկ է, ամեն ինչ ավարտված է: Սուտ է. իր ղազագիրը փոխելու շանս ունենք: Նոր բանակցող պետք է գա, որը ոչ թե սանտիմետր առ սանտիմետր Հայաստանը տա, այլ մետր առ մետր հետ բերի: Դրա համար ինքը պետք է ռադը քաշի»,- հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:
«Ասում է՝ էստեղ հավաքվածներդ ոչ մի բան չեք փոխելու, էստեղ քիչ ժողովուրդ կա, ես հանդիստ իմ իշխանությունը կվայելեմ: Ժողովուրդ, դուք շատ եք, դուք հաղթել եք 3 օրվա ձեր միտինգներով: Թող ձեզ չխաբեն, թե այս ամենն անիմաստ է: Առաջին օրը դուք աշխարհին ապացուցեցիք, որ կա արժանապատիվ հայ: Դուք ապաուցեիք, որ այստեղ կա թափված արյունը հարգող հայ, որ Արցախը մերն է:
Երկրորդ օրը դուք ապացուցեիք, որ ձեր ընկերներից ում էլ բռնեն, դուք դուրս եք հանելու: Ինչքան էլ փորձեն ձեզ կողմնակի բաներով ֆռռացնեն, ձեր հավաքվելով, օր-օրի շատանալով պետք է փոխենք այս ամեն ինչը:
Այս հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդն արժանի՞ է, որ իր ղեկավարը ստախոս լինի, որ իր ղեկավարը ժողովրդին մեղադրի, որ հային հանի հայի դեմ:
Այ վախկոտներ, ձեր մեջ մի տղա, Վարդան Աթաբեկյանը ասաց, որ համաձայն չի ձեզ հետ, ձեր շակալներին ուղարկել եք, որ էդ տղուն ծեծե՞ն: Դուք էդ չե՞ք: Դուք եք դուխո՞վ, այ լակոտներ: Դուք ունենայիք ժողովրդի հետ կխոսեիք:
Դուք մի բան ունեք անելու՝ չոքեք էս ժողովրդի առաջ, ներողություն խնդրեք ու գնացեք. Մի անգամ ձեր կյանքում մարդ եղեք»,-հավելեց նա
ՀՅԴ-ական գործիչը հիշեցրեց, որ դեռեւս 2001-ին Նիկոլ Փաշինյան իր խմբագրած թերթում գրել էր, որ ով Մեղրիով ադրբեջանցիներին ճանապարհ տա, իր ձեռքը պետք է կտրել,. «Արա ես չեմ ուզում՝ դու քո ձեռքը կտրես, ուզում եմ՝ էդ ձեռքով քո հրաժարականը ստորագրես ու գնաս:
Մենք այս խայտառակ փաստաթուղթը հետ տալու մի տարբերակ ունենք, պետք է փոխենք բանակցողին, փոխենք էս ծախողներին, վախկոտներին: Պետք է գան նրանք, որոնք մեր հայրենիքի ամեն մի թիզի համար կռիվ կանեն: Դրա համար պետք է, որ մեր հաջորդ հանրահավաքին այստեղ 5 անգամ շատ ժողովուրդ լինի ու դրանից հետո ինքը փախնելու է: Էսքանին տեսել, բունկերում է թաքնվել, երկու էսքան տեսնի՝ միկրոինֆարկտ է ստանալու, 3 էսքան տեսնի՝ փախնելու է:
Մենք պետք է մտածենք, թե այս ծանր բեռի տակից ոնց ենք դուրս գալու: Էսդքանից հետո մի բառ չգտավ ասելու, թե Ղարաբաղի եկած գաղթականների խնդիրները ոնց պետք է լուծվի: Ձմեռվանց հետո էս երեխեքին դպրոցներում պետք էէ տեղավորենք: Սա ազգային իշխանության հարց է:
Խնդրում եմ բերեք ձեր բարեկամներին ու ընկերներին, որոնք տնից այս ռեպորտաժներն են նայում: Ձեզնից մի բան է պահանջվում՝ եկեք ստեղ ու գոռացեք՝ «Նիկոլ, հեռացիր»,- հայտարարեց Սեյրանյանը:



