Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իլհամ Ալիևի հրավերով մեկնել է Բաքու, հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։
Նշվում է, որ Ղարիբաշվիլին, որպես պատվավոր հյուր կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։
Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։