Ղարաբաղից ավելի քան 11 000 բռնի տեղահանված քաղաքացիներ աշխատանք են գտել Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 12-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Նրա խոսքով՝ դա դրական ազդեցություն է ունենում աշխատաշուկայի ընդլայնման վրա։ «Դա, իր հերթին, աստիճանաբար կլուծի պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռման խնդիրը, որը կա»,- նշել է նա։



