WhatsApp հավելվածում Արսեն Թորոսյանի անունով...

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի անունով և նկարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։ 

«Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։ 

Խնդրում եմ չպատասխանել նման հաղորդագրություններին։ Քանի որ ես միակ պետական պաշտոնյան չեմ, որի անունով և նկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, իմ համոզմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել մեր դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ, ուստի պետք է լինել զգոն և չտրվել մանիպուլյացիաներին»,- գրել է նախարարը։