Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավ...

Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան, հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

«Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք», - ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է «Վրացական երկաթուղիներ»-ին անհապաղ անվճար տեղափոխել բեռը։ Պաշտոնյաները տեղեկացվել են այս որոշման մասին։