Վրաստանը բանակցություններ է վարում չինական ավիաընկերությունների հետ՝ երկրների միջև նոր չվերթներ իրականացնելու համար։ Այդ մասին Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է երկրի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
«Չինաստանի հետ վիզային ռեժիմի վերացումը նպաստում է երկու երկրների միջև ուղևորահոսքի ավելացմանը, այդ թվում՝ զբոսաշրջության, ինչը կարևոր խթան է ավիաընկերությունների համար՝ ավելացնելու թռիչքների հաճախականությունը և, մյուս կողմից, ավելի շատ չինական ավիաընկերություններ ներգրավելու համար», - ասել է Կվրիվիշվիլին: