Վրաստանը Բաքվի և Երեւանի խնդրանքով թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքերով ՝ վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն է հայտնել նպաստել ԼՂ-ում խաղաղ գործընթացի իրականացմանը:
«Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, բացառության կարգով, Վրաստանը թույլատրել է օգտագործել իր օդային տարածքը ռուսական ռազմական խաղաղապահ զորակազմը հակամարտության գոտի տեղափոխելու համար»,- ընդգծել է Աբաշիձեն:
Նա նաև հավելել է, որ այդ մասին արդեն տեղեկացված են գործընկերները Ադրբեջանում և Հայաստանում:



