Վրաստանում վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով...

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Վլադիկովկաս քաղաք տանող ճանապարհին` Նատաղթարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում,  հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է հիվանդանոց: