Վրաստանում մեկնարկել են «Տրոյայի հետքեր 2026»...

Վրաստանի Մուխրովանի քաղաքում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի «Տրոյայի հետքեր 2026» բազմազգ վարժանքները Հատուկ գործողությունների հրամանատարության բազայում։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բազմազգ վարժանքները Վրաստանում տեղի են ունենում չորրորդ անգամ։ Դրանց մասնակցում են զինծառայողներ Վրաստանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումներից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Վարժանքները կազմակերպվել են ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի եվրոպական հրամանատարության և Վրաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի կողմից: