Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է...

Վրաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4610  նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 715 հազար 865 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2624 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10 003 է: