Վրաստանում ՀՀ Դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարի տե...
Ս․թ․ մարտի 11-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։Հայտնում է Վրաստանում ՀՀ Դեսպանությունը։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։