Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվակա...

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը բնակչությանը խոստացել է, որ երկիրը մինչև 2030 թվականն ավելի պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը, քան մյուս թեկնածու երկրները։ Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական բյուրոկրատիան դեռևս զբաղված է Վրաստանին շանտաժի ենթարկելով և փորձում է իշխանության վերադարձնել ոչ ժողովրդավարական ուժերին, մենք հասարակությանը խոստանում ենք, որ մեր քաղաքական թիմը արժանապատվորեն կդիմադրի բոլոր մարտահրավերներին, և Վրաստանը կդիմավորի 2030 թվականին հայտարարված ԵՄ ընդլայնումը որպես բոլոր թեկնածու երկրներից ամենապատրաստը»,- ասվում է կուսակցության հիմնադրման 13-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Վրացական երազանք»-ը նաև հույս է հայտնում, որ մինչ այդ «այսօր Բրյուսելի բյուրոկրատիան կփոխարինվի արժանապատիվ, անկախ վերնախավով, որը ուղղված է դեպի Եվրամիության և Եվրոպայի ապագան»։

Իր հայտարարության մեջ իշխող կուսակցությունը նշում է, որ Վրաստանն այսօր «անկախ և ինքնիշխան է, ինչպես երբեք», և ոչ ոք չի կարող ստիպել նրա ղեկավարությանը քայլեր ձեռնարկել երկրի շահերին հակառակ։ «Վրացական երազանքի իշխանությունները գործում են Վրաստանի ազգային շահերի թելադրանքով և երբեք թույլ չեն տա փոխզիջումներ այդ շահերի գնով»,- ասվում է հայտարարության մեջ։