Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 230 պացիենտ, ևս 30-ը՝ մահացել։

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 82 835 դեպք: Ապաքինվել է 65 291 պացիենտ, մահացել է 733 մարդ:

Բացի այդ, կարանտինային տարածքում գտնվում է 2 735 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 658 քաղաքացի։