Վրաստանի վարչապետի հետ խոսել ենք Հայաստան-Վրա...

Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երեւանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն ու Վրաստանը ձևավորել են հետագա համագործակցություն ընդլայնելու, զարգացնելու համար անհրաժեշտ գործիքակազմ, և մենք առաջիկայում ևս ջանքեր չենք նայելու, երկկողմ և տարածաշրջանային բարօրությանը միտված մեր փոխգործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: