Су-25 ինքնաթիռը Վրաստանում կործանվել է պլանային զորավարժությունների ժամանակ, զոհվել է օդաչու Կախաբեր Զուրաբիշվիլին։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
ՊՆ տեղեկացմամբ՝ պատճառները պարզելու համար հանգամանալից ստուգում կիրականացվի։ Պաշտպանության նախարարությունը ցավակցություններ է հայտնել զոհվածի հարազատներին եւ մերձավորներին։
Սկզբում «Ինֆո Ռուսթավի» պորտալը տեղեկացրել էր ռազմական ուղղաթիռի կործանման մասին Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիս քաղաքում, ինչպես նաեւ օդաչուի զոհվելու մասին։ Վրաստանի պաշտպանության նախարարությունում չեն նշել վայրը, որտեղ տեղի է ունեցել Су-25-ի վթարը, բայց, ենթադրաբար, խոսքը նույն պատահարի մասին է։



