Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ դա (նախագահական ընտրությունները) տեղի կունենա մինչև տարեվերջ, հայտնում է Georgia News պորտալը։
Ավելի վաղ, վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի սկզբին։
«Կան որոշակի հանգամանքներ, որոնք կարևոր է հաշվի առնել... Կարևոր է, որ և՛ ընտրությունները, և՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների օրը հայտնի կդառնա վաղը։ Թեկնածուի անունը դեռևս չի նշվում։
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահն է։ Սահմանադրության մեջ, ավելի վաղ կատարված փոփոխությունների համաձայն, այժմ Վրաստանում նախագահին ընտրելու է 300 ընտրողներից բաղկացած կոլեգիան։