
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀդրամով) |
1000-ից ոչ ավելի | Ավանդի գումարը x 84 |
1001-ից մինչև 3000 (ներառյալ) | 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4) |
3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8) |
5001-ից մինչև 10000 (ներառյալ) | 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8) |
10000-ից ավելի | 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4) |
ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր վերաբերյալ հայտարարություն