ArmDaily.am-ը զրուցել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար վահե Հակոբյանի հետ։
- Պարոն Հակոբյան, նախ ուզում էինք ճշտել, թե ինչ իրավիճակ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, վերջին անգամ տեղեկություն էր տարածվել, որ կոմբինատի վարչական շենքը կապարակնքված է։
- Զմռսված սենյակները մնացել են, կոմբինատը աշխատում է իր կարողությունների 60-70 տոկոսով։
- Դա ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության, հարկային մուտքերի վրա։
- Ես հիմա չեմ կարող հաշվարկել ողջ ազդեցությունը և հետևանքները Հայաստանի տնտեսության վրա, բայց դրանք անկասկած լինելու են։
- Պարոն Հակոբյան, այս օրերին մի քանի հարց կա կապված «Հայաստան» դաշինքի հետ, որ քննարկվում է, կուզեինք դրանց առնչությամբ հենց Ձեզանից պարզաբանումներ ստանալ։ Նախ արդեն հայտնի է, որ խմբակցության ղեկավարը լինելու է Սեյրան Օհանյանը, ով համարվում է Քոչարյանի թեկնածուն, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կտրվի դաշնակցական Արծվիկ Մինասյանին, տեղեկություն կա նաև այն մասին, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Հայաստան» դաշինքը կառաջարկի էլի դաշնակցական թեկնածու Իշխան Սաղաթելյանին, արդյունքում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը 2 առանցքային պաշտոնններից որևէ մեկը բաժին չի հասնի։
- Նման հարցերի հետ կապված առաջարկում եմ հետևել դաշինքի պաշտոնական էջին, մեր բոլոր որոշումները, որոնք կկայացնենք կլինեն մեր էջում։ Անիմաստ ենք գտնում մեկնաբանել։
- Մենք, իհարկե, հետևում ենք Ձեր էջին, հարցն այն է, թե ինչու երկու առանցքային պաշտոններից որևէ մեկը չի տրվել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։
- Իսկ ով ասաց, որ չի տրվել։ Եթե դուք չեք տեսնում, դա չի նշանակում, որ առանցքային դերակատարում չունի։ Շուտով ամեն ինչ կտեսնեք։
- Այսինքն, հնարավոր է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կարող է առաջարկվել «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից որևէ մեկը։
Ամեն ինչ կարող է լինել, ամեն ինչ հնարավոր է։
Ամբողջական՝ այստեղ



