Ո՞վ ֆինանսավորեց էշին․ Սերժ Սարգսյանը չի տեսն...

ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում հանդես եկավ ծավալուն ելույթով, որում մեծ տեղ էր հատկացրել 2018 թվականի իրադարձություններին և իր կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնելուն։


Սարգսյանը այս հարցում իր մոտեցումը չէր փոխել․ մեղավոր են բոլորը ովքեր քննադատում են իրեն, մեղավոր է ժողովուրդը, որը «գնացել ու նախրի միջից պաչել է ամենաբարձր զռացող էշի ճակատը», և վերջապես մեղավոր են հզոր ուժերը, որոնց անունը մինչ այսօր էլ ՀՀԿ ղեկավարը չի տվել։ Բոլոր մեղավորներին Սերժ Սարգսյանը առաջարկեց, որ «իրենց համբուրած էշին ՀՀԿ-ի դռանը չկապեն»։

Քանի որ Սերժ Սարգսյանը կրկին փորձում է 2018 թվականի իրադարձությունների մեջ մեղավորներ տեսնել բոլորին, բացի իրենից և իր շրջապատից, ապա մենք սկսում ենք հոդվածների շարք՝ «Ո՞վ պաչեց էշի ճակատը» խորագրով, որով կներկայացնենք տարբեր դրվագներ, որոնք ապացուցում են Սերժ Սարգսյանի, իր մտերիմների, իր իշխանության, Նիկոլ Փաշինյանի  և նրան իշխանության բերելու կապը։

Ո՞վ ֆինանսավորեց էշին


Էշը՝ Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հասնել 2018 թվական, եթե չլինեին այն ֆինանսական հոսքերը, որոնք ապահովել են նրա «Հայկական ժամանակ» կոչվող թերթի գործունեությունը։ Ըստ տվյալ ժամանակների լրագրողական շրջանակների՝ թերթը փակման եզրին էր, երբ նրան օգնության է հասել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։

Փեսան երկար տարիներ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի թերթը, իսկ 2010 թվականից՝ պաշտոնապես, որի մասին նա հայտարարել է 2020 թվականին․ «Երկար տարիներ ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը», քանի որ ենթարկվել եմ շանտաժի նրա կողմից», – հայտարարել էր Միքայել Մինասյանը։ Նրա խոսքով՝ գնում էր թերթի այն խմբաքանակը, որը չէր վաճառվել։ Սա ենթադրում էր ամսական մոտ 50 հազար դոլարի ֆինանսավորում և հազարավոր դոլարների եկամուտ՝ Նիկոլ Փաշինյանի համար։

Հիմա եթե իրականում Սերժ Սարգսյանը մտահոգ է «էշի ճակատը պաչողներով», ապա վստահաբար առաջին հարցը իր փեսային կտա։ Իր փեսան «էշի ճակատը պաչել» է այն ժամանակ, երբ էշին նորմալ մարդիկ ապտակում էին՝ «վառած նիվան» վկա։  

Շարունակելի․․․